1in.am-ը գրում է.
Ծագումով Աֆրիկայից բրիտանացին, ով հիվանդ է ՁԻԱՀ-ով, 4.5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նա իմացել է իր հիվանդության մասին, սակայն սեքսով զբաղվելիս չի պաշտպանվել: Նա ցանկացել է, որ աղջիկներն ավելի ու ավելի շատ տղամարդկանց վարակեն, հաղորդում է Daily Mail-ը:
32-ամյա տղամարդու առաջին զոհերից մեկը 16 տարելան է եղել, երբ վարակվել է այդ հիվանդությամբ: Աղջիկը հղիացել է՝ չկասկածելով անգամ, որ իր սիրեցյալը հիվանդ է: Նա այդ մասին շատ պատահական է իմացել, երբ երեխան արդեն 1 տարեկան է եղել։
Բրիտանացին սկսել է համոզել նրան տարբեր մարդկանց վարակել, քանի որ, ըստ նրա, նման կերպ իրենք միայնակ չեն լինի իրենց տառապանքների մեջ: Կնոջ խոսքերով՝ տղամարդը երեխայի ծնվելուց հետո կոպիտ և ագրեսիվ է դարձել: Նա տուն է բերել տարբեր աղջիկների և առանց պաշտպանվելու սեքսով զբաղվել նրանց հետ: Պոտենցիալ զոհերը երեքն են:
Կինը ոստիկանություն է դիմել: Տղամարդը 4.5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նա ոստիկանությունում ստորագրություն է տվել, որ առանց զուգընկերոջն իր հիվանդության մասին տեղյակ պահելու այլևս սեքսով չի զբաղվի: Հակառակ դեպքում նրան կսպառնա ևս 5 տարի: