1in.am-ը գրում է.
Համացանցում հատված է տեղադրվել Ալեքսանդր Աժի «Եղջյուրը» սարսափ-ֆիլմից:
Նոր ֆիլմում դերասան Դենիել Ռեդկլիֆը եղջյուրավոր է դարձել, հաղորդում է Viva.ua-ն:
Ֆիլմի հերոս Իգնատուս «Իգ» Փերիշին մեղադրում են աղջկա բռնաբարության և սպանության մեջ: Մի օր էլ առավոտյան արթնանալով՝ նա իր գլխին եղջյուրներ է հայտնաբերում: Այդ եղջյուրները հերոսին մոգական հատկություն են շնորհում: Այժմ երիտասարդը կարողանում է մարդկանց ստիպել խոստովանել իրենց գործած հանցանքները: Հենց դրանց օգնությամբ էլ նա պատրաստվում է գտնել աղջկա իրական մարդասպանին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_214232.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել