1in.am-ը գրում է.
Լուվրի հավաքածուների համար, որոնք պահվում են Փարիզում և կարող են վնասվել Սենայի հեղեղման հետևանքով, կբացվի նոր պահեստ Ֆրանսիայի հյուսիսում՝ Պա դե Կալե դեպարտամենտում, որտեղ գտնվում է թանգարանի մասնաճյուղերից մեկը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին:
Ֆիլիպետիի հայտարարության համաձայն՝ պահեստի շինարարության նախագիծը ֆինանսավորվելու է Նոր մարզի իշխանությունների կողմից: Շինարարության համար գումար կհատկացվի նաև թանգարանի Արաբական Միացյալ Էմիրությունների մասնաճյուղից, որը տեղակայված է Աբու Դաբիի արվարձանում:
Պահեստի շինարարության մասին եռակողմ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա շաբաթներին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_214201.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել