Ոնց եմ նեռվայնանում, երբ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԱՌՈՂՋ, հաղթանդամ ու ոչ մի հիվանդություն չունեցող տղամարդիկ անցումների տակ արկղի կտորի վրա խաչ նկարած առաջները դրած անցնող դարձողից փող են ուզում...Ես
դեմ չեմ, թող մարդիկ օգնեն նրանց, ովքեր ԻՐՈՔ օգնության կարիք ունեն, թող օգնեն մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով աշխատել չեն կարող, օգնեն բազմազավակ ընտանիքներին, բայց կան չէ մարդկանց հատուկ տիպ, ում դուր ա գալիս ոչինչ չանել, դիմացի մարդու խղճի ու մարդկայնության հաշվին ապրել:
Երեկ նայում եմ փողոցով անցնող բոլոր տրոլեբուսների վրա հայտարարություն ա փակցրած` «պահանջվում են 20 տարին լրացած տղամարդիկ տրոլոյբուսի վարորդ աշխատելու համար...» ու չասեք թե չեն ընդունի, փորձ են պահանջում, հայտարության վերջում էլ գրված էր որ փորձ հարկավոր չի, իրենք 1 ամիս անվճար սովորեցնում են.............թե՞ ավելի ազնիվ ա անցումների տակ ամեն մեկդ մի խեղճ երեխայի գրկած նստեք ու փող մուրաք՞, կործանեք գրկներիդ երեխաների կյանքն էլ, ձերն էլ............Ամեն առավոտ մետրո իջնելուց չգիտեմ ինչ անեմ, մի օր փող տալիս եմ, մի օր չէ, բայց հետո ամբողջ ճանապարհին ինձ մեղավոր եմ զգում...ու վստահ եմ իմ նման շատերը:



