1in.am-ը գրում է.
Հնդկաստանի մայրաքաղաքում դատարանն այսօր չորս հնդիկների, որոնք դեկտեմբերին բռնաբարել են 23-ամյա ուսանողուհուն, դատապարտել է մահապատժի, որն իրականացվում է կախաղանի միջոցով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Նրանք մեղավոր են ճանաչվել խմբակային բռնաբարության և սպանության մեջ: Հանցագործությանն ընդհանուր առմամբ մասնակցել է վեց մարդ: Մեղադրյալներից մեկը ավելի վաղ ինքնասպանություն է գործել, իսկ մյուսը, որն անչափահաս է, դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ բռնաբարության զոհը ստացված վնասվածքներից ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Այս դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել Հնդկաստանում, դրանից հետո երկրում զանգվածային ցույցեր են սկսվել՝ հանցագործներին մահապատժի դատապարտելու պահանջով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_214188.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել