Առաջինը «համբուրվելով» Լուի 13-ի կնոջ՝ Մարիա Ավստրիացու հետ՝ շոկոլադը հետագայում գերեց նաև շատ այլ ազնվականուհիների սրտերը, որոնք շոկոլադի մասին լեգենդներին ավելացրին ևս մեկը, ըստ նրանց՝ կակաոյի ծառը պետք Է որ աճելիս լիներ դրախտում։ Սակայն շոկոլադոֆիլերի այս տեսակետը ծաղրի արժանացավ այսպես կոչված «շոկոլադոֆոբերի» կողմից, նրանցից մեկը՝ մադամ դե Սեվինյեն, փորձեց նույնիսկ համոզել հանրությանը, թե իր ընկերուհին սևամորթ երեխա է ունեցել միայն այն պատճառով, որ չարաշահել է շոկոլադը : ))) Բարեբախտաբար նրան չհավատացին անգամ նրանք, ովքեր չգիտեին, թե իրականում ինչպես է պատահում, որ երեխաները սևամորթ են ծնվում։ Եվ կարծես հենց նրանք որոշեցին, որ շոկոլադը պետք է գնահատել ոչ թե «օգտակար է/օգտակար չէ» սկզբունքով, այլ «համեղ է/համեղ չէ» մոտեցմամբ։ Այսպես շոկոլադը վերածվեց նորաձևության, որը 19-րդ դարում, շնորհիվ ընդլայնվող շոկոլադի պլանտացիաների, մատչելի դարձավ նաև դղյակներից դուրս։
1.1-ին շոկոլադե սալիկը արտադրվել է 1842 թվականին անգլիական Cadbury ընկերության կողմից:
2.Ստրեսի մեջ գտնվող մարդը 55%-ով ավելի շոկոլադ է օգտագործում, քան ստրեսի մեջ չգտնվողը:
3.Շոկոլադի հալվելը բերամի մեջ մարդու մոտ ավելի շատ դրական էմոցիաներ է հաղորդում, քան համբույրը:
4.Ըստ վիճակագրության գերմանացին տարեկան ուտում է 8 կգ շոկոլադ, անգլիացին և բելգիացին՝ 9 կգ, շվեյցարացին՝ 11 կգ։ Ֆրանսիացիները միայն Սբ Ծննդյան տոներին ուտում են 36 հազար շոկոլւսդե կոնֆետ, որոնք իրենց քաշով 4 անգամ գերազանցում են Էյֆելյան աշտարակի կշիռը։ ժամանակակից ամերիկացիների 90 տոկոսը շոկոլադ է ուտում ամեն օր։
5.Աշխարհում ամենածանր շոկոլադը կշռել է 2280 կգ (ներկայացվել է 2000թ–ին Թուրինում), իսկ ամենամեծ շոկոլադը ունեցել է 8,5 մ բարձրություն (պատրաստվել Է Բարսելոնում, 1991թ–ին)։



