Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ.

10. Շինդլերի ցուցակը/СПИСОК ШИНДЛЕРА (Schindler՛s List, 1993)


Պատմության ամենաթանկարժեք սև-սպիտակ ֆիլմը «Շինդլերի ցուցակ»-ն է:

11. Լավը, վատը, չարը/ХОРОШИЙ, ПЛОХОЙ, ЗЛОЙ (Il buono, il brutto, il cattivo, 1966)

Մարիկոննեն գրեց այս ֆիլմի լեգենդար դարձած երաժշտական մոտիվը՝ փորձելով երաժշտական միջոցով հիենայի ճիչը պատկերել:

12. Ոստիկանական ակադեմիա/ПОЛИЦЕЙСКАЯ АКАДЕМИЯ (Police Academy, 1984)


Մի բրիտանացի երկրորդ կարգի ռեժիսոր կար՝ Մայքլ Ուինները, որի ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ անձնակազմի անդամները գինարբուքից հետո գուտալին էին քսել Ուինների բարձրախոսին: Տարիներ անց այդ կատակասերներից մեկը հայտնվել էր «Ոստիկանական ակադեմիա» լեգենդար կատակերգության նկարահանման հրապարակում և պատմել էր այդ կատակի մասին, ինչից հետո այն մտցրել էին սյուժեի մեջ: 

13. Բանը/НЕЧТО (The Thing, 1982)


Ֆիլմի գլխավոր հերոսի անունը Մակ է, իսկ երկրորդական հերոսներից մեկի ազգանունը՝ Ուինդոուզ (Windows): Հետաքրքիրն այն է, որ ֆիլմում ծավալվող Մակ-Ուինդոուզ դիմակայությունը Windows-ի ի հայտ գալուց երեք տարի առաջ էր, այնպես որ սա զուտ զուգադիպության հարց է:
 
14. Փիղ-մարդը/ЧЕЛОВЕК-СЛОН (The Elephant Man, 1980)

Այս ծանր դրամայի պրոդյուսերը ոչ այլ ոք էր, քան Մել Բրուքսը, ով մեզ հայտնի է «Տիեզերական ձվերը» և «Ռոբին Հուդն ու տրիկոներով մարդիկ» ֆիլմերից: Հենց նա էր կայացրել Դեվիդ Լինչին ռեժիսորական աթոռը վստահելու ճակատագրական որոշումը, ինչպես նաև ֆիլմի սև-սպիտակ ֆորմատը: Չնայած այս ամենին` նա չէր ուզեցել, որ իր անունը գրվի տիտրերում, որպեսզի հանդիսատեսը, տեսնելով իր անունը, չկարծի, որ սա հերթական դմբո կատակերգությունն է:
 
15. Բրայանի կյանքը/ЖИТИЕ БРАЙАНА (Life of Brian, 1979)


Այս սկանդալային ֆիլմն արգելվել էր Նորվեգիայում՝ սրբապղծության համար, ինչը շվեդներին հնարավորություն տվեց աֆիշների վրա գրելու. «Ֆիլմն այնքան ծիծաղելի է, որ Նորվեգիայում այն արգելվել է»: Հետագայում ֆիլմն այնպիսի միահամուռ հակակրանք ու բողոքներ առաջացրեց քրիստոնեական աշխարհում, որ Ջոն Քլիզն ու Մայքլ Փելինը մի անգամ հայտարարեցին. «2000 տարվա մեջ առաջին անգամ մենք միավորեցինք աշխարհի բոլոր քրիստոնյաներին»:
 
16. Ինդիանա Ջոնսն ու վերջին Խաչակրաց արշավանքը/ИНДИАНА ДЖОНС И ПОСЛЕДНИЙ КРЕСТОВЫЙ ПОХОД (Indiana Jones and the Last Crusade, 1989)


Գրքերի այրման տեսարանում նացիստների համազգեստը ոչ թե հոլիվուդյան ինչ-որ ռեկվեզիտ է, այլ իսկական նացիստական ֆորմա, որը կրում էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Կոստյումների դիզայներ Էնթոնի Փաուելլը նկարահանումներից առաջ Գերմանիայում նացիստական համազգեստների պահեստ էր հայտնաբերել էր և գնել էր բոլոր նմուշները, որոնք էլ հենց օգտագործվում էին ֆիլմի նկարահանումների ժամանակ:
 
17. Ամերիկյան մոլագարը/АМЕРИКАНСКИЙ ПСИХОПАТ (American Psycho, 2000)


Նման բեմադրված հարդքոր անգամ Ստանիսլավսկին չէր պատկերացնի: Այսպես, Ուիլլեմ Դեֆոն մարմնավորում է մի դեդեկտիվի, ով հարցաքննում է Բեյթմանին (Քրիստիան Բեյլ): Ռեժիսորը խնդրեց Դեֆոյին նույն տեսարանը խաղալ երեք դուբլով: Առաջին դուբլում նա այնպես պետք է խաղար, ասես վստահ է, որ Բեյթմանը հանցագործ է: Երկորդում այնպես՝ ասես նա դրա մասին չգիտի, իսկ երրորդում՝ այնպես, ասես նա ոչնչում էլ համոզված չէ: Մոնտաժի ժամանակ երեկ տարբերակները խառը միացրեցին իրար, որպեսզի հանդիսատեսը ընդհանրապես չկարողանա հասկանալ կասկածո՞ւմ է դետեկտիվը, թե՞ ոչ:
 
18. Ամուր ընկույզը/КРЕПКИЙ ОРЕШЕК (Die Hard, 1988)


Ֆիլմի էպիզոդներից մեկում ասվոււմ է, որ Ջոն Մակկեյնը արժանի է միայն բարմեն աշխատելուն: Գուշակեք առաջին անգամից, թե ինչո՞վ էր զբաղվում Բրյուս Ուիլլիսը մինչև հայտնի դառնալը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել