Panorama.am-ը գրում է.

Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Երևանում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպման ավարտին լրագրողների համար հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ

«Հաճելի է այս տարի արդեն երկրորդ անգամ գտնվել Երևանում, առավել ևս՝ նման կարևոր հանդիպման առթիվ։ Թույլ տվեք հետևյալ երեք կետերի վերաբերյալ կարճ անդրադարձ անել։

Առաջին. ԵՄ հանձնառու է մնում բոլոր վեց երկրների հետ առաջ գնալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Մեր մտադրությունները և քաղաքականությունը պարզ են, թափանցիկ, կանխատեսելի և տարբերակվող՝ արտացոլելով մեր գործընկերների հավակնությունները և մեր հարաբերությունների հիմքը հանդիսացող արժեքների և սկզբունքների նկատմամբ նրանց հանձնառությունը։ Մենք միշտ գործել ենք այսպես և շարունակելու ենք դա դեպի Վիլնյուսի համաժողով տանող ճանապարհին և դրանից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել