Yerevannews.am-ը գրում է.
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ 55 ամյա երգչուհի Մադոննան կրկին ամուսնանում է: Այս անգամ նրա ընտրյալը 25-ամյա պարող Բրահիմ Զաիբաթն է: Լուրեր են պտտվում, որ փոփ երգչուհին իր որոշման մասին հայտնել է հրեաների Նոր Տարվա միջոցառումների ժամանակ: Հենց այդպես էր նրան առաջարկություն արել Զաիբաթը: Զույգը հանդիպում է արդեն երկու տարի և ինչպես նշում է երգչուհին, նա իրեն երջանիկ է զգում: Մադոննայի առաջին ամուսինը եղել է Շոն Փենը, որից բաժանվել է երեք տարի անց: Նա բաժանվել էր 1989 թվականին և միայն 1998-ին երգչուհին հանդիպել է իր հաջորդ իրական սերին ի դեմ Գայ Ռիչիի: Նրանմիասին ապրել են մինչև 2008 թվականը:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=13497&l=am/madonan+krkin+amusnanum+e+
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել