Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 12-13-ը Երևանում ընթացող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումն անցավ բավականին լարված մթնոլորտում:
Լարվածության համար հիմնական պատճառն այն էր, որ անդամ երկրներից Վրաստանը և Մոլդովան հայտարարեցին, որ իրենք պատրաստվում են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ իր երկիրը Վիլնյուսում հաջողության կհասնի, քանի որ սա այն դեպքն է, որ Համաձայնագրի ստորագրումը միավորել է երկրի ընդդիմությանն ու իշխանությանը:
Այս հայտարարությունների ֆոնին ուշագրավ էր Էդվարդ Նալբանդյանի և Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունները, որով մեկ անգամ ևս ընդգծվեցին առկա անհամատեղելիությունները:
Որպես նախաբան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում պատրաստվում է շարունակել համագործակցությունը և ակնկալում է, որ հաջողված համագործակցությունը շարունակական կլինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ