Armsport.am-ը գրում է․
Transfermarkt-ը թարմացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Այսպիսով, ՀՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 400 հազար եվրո։
Այս ցուցանիշով 2-4-րդ տեղերը կիսում են «Ուրարտուի» ներկայացուցիչ, ուկրաինացի ֆուտբոլիստ Եվգեն Ցիմբալյուկը, «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն և «Նոայի» ներկայացուցիչ Փոլ Գլադոնը։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 350 հազար եվրո։
Ինչ վերաբերում է ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբներին, ապա լավագույն հնգյակում են «Փյունիկը», «Ուրարտուն», «Նոան», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը»։ Ընդհանուր առմամբ, ՀՊԼ-ի 10 ակումբներում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 39,15 մլն եվրո։