Նկարահանումների ժամանակ միշտ էլ լինում են ինչ-որ հետաքրքիր միջադեպեր և զավեշտներ, որոնցից ոմանք հայտնվում են էկրանին, իսկ ոմանք էլ մնում են անձնակազմի հիշողության մեջ: Ձեզ եմ ներկայացնում նման մի շարք պատմություններ՝ կապված տարբեր ֆիլմերի նկարահանումների հետ:

Գիտե՞ք, թե ինչու էին դարբին Հատորի Հանզոն ու Ումա Թուրմանի հերոսուհին այդքան հաջողությամբ թաքնվում Օկինավա կղզու վրա գտնվող սուշի բարում: Բանն այն է, որ ճապոնացիները համարում են, որ Իկինավայում մատուցում են ամենավատ սուշին, հետևաբար Օկինավայում գտնվող սուշի-բարը անմարդ ու դատարկ տեղ պետք է լինի, որտեղ հեշտ կլինի թաքնվել՝ առանց վախենալու, որ պատահաբար քեզ կհայտնաբերեն:


Առնոլդ Շվարցնեգերը նկարահանումների ժամանակ սովորություն ուներ ընդմիջմանը գնալ Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող մի ռեստորան: Նա հաճախ մոռանում էր ազատվել գրիմից, ուստի որոշ ժամանակ անց տեղի անձնակազմն ու հաճախորդները արդեն չէին զարմանում, երբ տեսնում էին իր համար հաց ուտող Առնիին՝ պակասող աչքով, բացված գանգոսկրով և այրված վերքերով:

Անտեսելով շնաձկների առարկումներն ու դելֆինների նախազգուշացումը` ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ինքնուրույն ուսումնասիրեց «Տիտանիկի» մնացորդները, ինչը նրա խոսքերով ֆենոմենալ զգացողություններ պարգևեց նրան: Արդյունքում, հաշվվել է, որ Քեմերոնն ընդհանուր առմամբ ավելի շատ ժամանակ է անցկացրել «Տիտանիկի» հետ, քան չարաբաստիկ ուղևորության մեկնած ուղևորները:

Բոլոր հիմարությունները, որ ֆիլմում անում էին Սոլը, Վիննին ու Թայրոնը, ոչ թե զրոյից մտածվել էին սցենարիստի կողմից, այլ ներշնչվել էին գիշերային հեռուստատեսային շոուներից, որոնք պատմում էին անհաջողակ հանցագործների մասին:

Բոլոր հետաքրքիր մեթոդներից, որոնց միջոցով դերասանուհիները դերեր են ստանում ֆիլմերում, ամենածայրահեղ մեթոդներից մեկին դիմեց Լինդա Ֆիորենտինոն: «Սևազգեստ մարդիկ» ֆիլմում իր դերը նա վաստակեց պոկեր խաղում հաղթելով ֆիլմի ռեժիսոր Բարրի Զոննենֆիլդին:

Դասական դարձած այս ֆիլմը հանգիստ կարող էին գունավոր էլ նկարահանել, պարզապես առաջին գունավոր կադրերը ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ Թոնի Կյորտիսի ու Ջեք Լեմմոնի հաստ կանացի գրիմը կանաչավուն երանգ է ստանում, իսկ քանի որ ֆիլմը զոմբիների մասին չէր, ուստի որոշեցին սևուսպիտակ նկարել այն:

Անմիջապես այն բանից հետո, երբ Ալֆրեդ Հիչքոքը ձեռք բերեց Բլոխի նովելի էկրանավորման իրավունքները, նա անմիջապես ձեռք բերեց գրախանութներում առկա գրքի բոլոր օրինակները, որպեսզի կինոդիտումից առաջ ոչ ոք չիմանար, թե ինչով է վերջանալու պատմությունը:

Ռեմբո ֆիլմի նկարահանման ժամանակ մի աղջիկ որոշեց անվճար խմիչք «կպցնել» և դրա համար բարում ձևացրեց, թե Ստալոնեի մեծ երգրպագուն է, որպեսզի վերջինս հյուրասիրի իրեն: Տարիներ անց այս դրվագը պետք եկավ Ստալոնեին, երբ 2006 թվականին նա նկարահանում էր Ռոկկիի մասին հերթական ֆիլմը:
Շարունակելի...



