Lurer.com-ը գրում է.

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի` մանկական մահացության գլոբալ մակարդակը 1990-ից կրկնակի նվազել է, սակայն աշխարհում այսօր օրեկան մահանում է մինչև 5 տարեկան մոտ 18.000 երեխա. գրում է BBC-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության` Համաշխարհային բանկի հետ համատեղ պատրաստված զեկույցում նշվում է, որ մահացության մակարդակը նվազել է շնորհիվ հասանելի դեղամիջոցների և բնակչության աղքատ խավի համար հասանելի բժշկական օգնության զարգացման:

Երեխաների մահացության գլխավոր պատճառը թերսնվելն է, սակայն նրանք հաճախ մահանում են նաև հեշտ բուժվող հիվանդություններից, ինչպիսիք են թոքաբորբն ու փորլուծությունը:

Աշխարհի աղքատ երկրներից որոշներին, այդ թվում` Բանգլադեշին, Նեպալին և Մալավին, հաջողվել է ավելի քան 2 երրորդ անգամ նվազեցնել մանկական մահացության ցուցանիշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել