1in.am-ը գրում է.
Երեխաները, որոնք իրենց հասակակիցների համեմատ վաղ են խոսում և կարդում, ավելի հաճախ են դառնում հարբեցող՝ հայտարարել են ֆինն գիտնականները Alcoholism: Clinical & Experimental Research ամսագրում հրապարակված հոդվածում:
Հելսինկիի համալսարանից Անտի Լատվալան ու նրա գործընկերները նման եզրակացության են եկել՝ համեմատելով ալկոհոլիզմի տարածման երևույթը Ֆինլանդիայում ծնված երկվորյակ երեխաների շրջանում: Ըստ ԱՀԿ-ի՝ Ֆինլանդիան համարվում է աշխարհում «ամենախմող» երկիրը:
Այդ փորձի շրջանակում Ֆինլանդիայի սոցիալական ծառայությունները հարցում էին անցկացրել ծնողներից՝ տեղեկություններ հավաքելով նրանց մտավոր ու ֆիզիկական զարգացման մասին:
Հոդվածի հեղինակները այդ տվյալների բազայից տեղեկություններ էին հավաքել միայն այն երկվորյակների մասին, որոնց մտավոր զարգացման տեմպերը զգալիորեն հետ են մնում մանկական ու դեռահասության տարիքում, ապա հետևել են, թե որքան հաճախ է տարածվել հարբեցողությունը նրանց շրջանում: