Հաճախ ենք լսում, որ այս կամ այն աստղը մեղադրվում է ռասիզմի, թմրամոլության, սեռական ոտնձգությունների կամ անգամ մարդասպանության մեջ: Սակայն կան նաև այնպիսի աստղեր, որոնք ունակ են սխրագործությունների: Ուստի գուցե ժամանակն է, որ մենք դադարենք միայն վատը տեսնել և գնահատենք նաև աստղերի բարի գործերը:
#5. Թոմ Քրուզը մարդկային կյանքեր է փրկում

Առաջին հայացքից թվում է, թե Թոմ Քրուզն այն աստղերից է, որոնք չեն կարողանում ազատվել իրենց իսկ եսասիրության ճիրաններից: Սակայն հավանաբար կինոնկարներում մարդկության փրկչի դերերից ոգեշնչված` Թոմ Քրուզը սկսել է հավատալ, որ ինքը կարող է մարդկային կյանքեր փրկել նաև կինոնկարներից դուրս: Այսպես, մի առավոտ, երբ Քրուզը հանգստանում էր իր զբոսանավի վրա, նա մի խորտակվող առագաստանավ նշմարեց: Նա չսպասեց, մինչև ուրիշ մեկը հայտնվի, այլ նավարկեց դեպի պատահարի վայրը և ջրից հանեց տուժածներին:

Նույն տարում ավելի վաղ Քրուզը տեսել է, թե ինչպես է մի վարորդ մեքենայով վրաերթի ենթարկում մի հետիոտնի և փախուստի դիմում: Նա անմիջապես շտապօգնություն է կանչել և անձամբ գնացել հիվանդանոց: Այնտեղ, իմանալով, որ տուժածը ապահովագրություն չունի, վճարել է 7000 դոլար: Մի այլ առիթով իր կինոնկարներից մեկի պրեմիերային նա օգնության հասավ մի տղայի, ում մոլեգնած ամբոխը հրմշտում էր: Քրուզը մտավ ամբոխի մեջ և դուրս քաշեց տղային: Մի լրագրող այս առիթով ասել է. «Եթե երբևէ փորձանքի մեջ ընկնեմ, հուսով եմ, որ Քրուզը մոտակայքում կլինի»:

«Եթե երբևէ իմ կարիքն ունենաք, պարզապես երեք անգամ շշնջացեք իմ անունը, և ես կհայտնվեմ»:
Թոմ Քրուզ
#4. Կիանու Ռիվզը սիրում է բարեգործական նպատակներով գումար տրամադրել

Քչերն են Կիանու Ռիվզին հոլիվուդյան առաջատար տաղանդ համարում: Համացանցում Կիանուի մասին տարածված կարծիքներն իմանալու համար բավական է դիտել «Տխուր Կիանուն» մեմը: Սակայն եթե իմանաք Ռիվզի կյանքի պատմությունը, կհասկանաք, որ նա տխրելու շատ պատճառ ունի:

Սակայն Ռիվզը երբևէ թույլ չի տվել, որ իր հետ պատահող դժբախտությունները մարեն իր` աշխարհը դեպի լավը փոխելու ցանկությունը: Երբ Ռիվզի քրոջ մոտ սպիտակարյունություն ախտորոշվեց, Ռիվզն իր վրա վերցրեց նրա խնամքը: Նա էր կերակուր պատրաստում քրոջ համար, հոգում, որպեսզի քույրը ժամանակին ընդունի դեղամիջոցները և միլիոններ նվիրաբերում այն հիվանդանոցին, որտեղ բուժվում էր իր քույրը:
Ռիվզին հաջողվել է շահել անգամ ստուդիայի ղեկավարների համակրանքը: Այս ղեկավարները աշխարհի ամենագծուծ սրիկաների համբավն ունեն, սակայն նրանք համաձայնել են հովանավորել նրա նախագծերից մեկը այն պայմանով, որ նա գլխավոր դեր ստանձնի նաև բլոկբաստերներում: Նրանք գիտեն, որ Ռիվզը առանձնապես հետաքրքրված չէ գումարով: Ռիվզն ապացուցեց սա` ստուդիային տրամադրելով իր աշխատավարձի մի մասը, որպեսզի ստուդիան կարողանար իբրև դերակատարներ վարձել Ջին Հեքմենին և Ալ Պաչինոյին:
Ռիվզը «Մատրիցայից» ստացած իր աշխատավարձից 80 մլն. դոլար տվեց հատուկ էֆեկտներով և դերասանների զգեստավորմամբ զբաղվող թիմին, քանզի նա հավատացած էր, որ նրանց են պարտական կինոնկարի հաջողության համար:Ռիվզն ասել է. «Փողը վերջին բանն է, որի մասին մտահոոգվում եմ: Արդեն իսկ աշխատածս գումարը ինձ դեռ մի քանի դար կբավականացնի»:
«Ես երեք մանկական հիվանդանոց եմ հիմնել այն փողով, որ տնտեսել եմ վարսավիրանոցներում մազ կտրելու և սափրվելու հաշվին»:
Կիանու Ռիվզ
#3. Ռասել Բրենդը ժամանակ է անցկացնում շրջմոլիկների հետ

Մի շարք հայտնի մարդիկ բարեգործական նպատակներով գումար են նվիրաբերում, որի մի մասը տրամադրվում է անօթևաններին: Հեշտ է պարզապես չեկ դուրս գրել, երբ գրպաններդ պայթում են փողից: Սակայն երբ այս հայտնի մարդկանց հանդիպում են անօթևաններ, նրանք անմիջապես դիմում են թիկնապահների օգնությանը: Ռասել Բրենդը այդպիսի հայտնի մարդկանց թվին չի պատկանում: Բրիտանացի կատակերգակ Ռասել Բրենդը նախկինում հարբեցող և թմրամոլ է եղել: Նա լավ գիտի, թե ինչ է նշանակում ողորմելի վիճակում լինել: Բրենդն ապացուցել է, որ հարստանալուց հետո չի հղփացել, և իր ժամանակի զգալի հատվածը տրամադրում է անօթևաններին անձնապես օգնելուն:

Օրինակ` մի անգամ, երբ մի մեքենա ճանապարհին շրջեց մի թափառաշրջիկի սայլը, նրա ապրանքները դուրս թափվեցին սայլից: Այդ կողմով մեքենայով անցնում էր Բրենդը, ով դուրս եկավ իր մեքենայից և սկսեց գետնից հավաքել թափառաշրջիկի ապրանքները: Մյուս վարորդները, հետևելով Բրենդի օրինակին, սկսեցին իրենք էլ օգնել: Բրենդին բազմիցս տեսել են փողոցում թափառաշրջիկների հետ զբոսնելիս, նրանց նախաճաշ հյուրասիրելիս և նոր հագուստ նվիրելիս: Հովարդ Սթերնին տված մի հարցազրույցում Բրենդն ասել է, որ ժամանցի իր ամենասիրած ձևը թափառաշրջիկների հետ ճաշելն է և երեկոն նրանց ընկերակցությամբ անցկացնելը: Ակնհայտ է, որ նրանք շատ հետաքրքիր ասելիքներ կունենան, թեպետ Բրենդն ինքն էլ խոստովանում է, որ թափառաշրջիկները հաճախ պնդում են, թե իրենք Հիսուսն են:
#2. Թի Այը փրկում է ինքնասպանություն կատարող մարդուն

Շատ այլ ռեփերների նման Թի Այը մի քանի անգամ բանտ է ընկել զենքեր և թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով: Ռեփ ինդուստրիայի մարդասիրական կողմի մասին հաճախ չես լսի, սակայն Թի Այը 2010 թ.-ին կոտրեց այն պատրանքը, թե ռեփերները միշտ ագրեսիվ են լինում: Նա փրկեց մի մարդու, ով պատրաստվում էր շենքից ցած նետվելով ինքնասպանություն գործել:
Ոստիկաններն արդեն շենքի ներսում էին: Թի Այը մոտեցավ ոստիկաններին և նրանց հաղորդեց, որ ինքը գիտի, թե ինչպես կարելի է այդ մարդուն իջեցնել առանց խուճապ առաջացնելու: Նա մի տեսահաղորդագրություն ձայնագրեց, որում համոզում էր այդ մարդուն չնետվել, քանզի ինքնասպանությունից ավելի վատ բան չկա: Մենք իհարկե չենք կարող իմանալ, թե արդյոք այդ մարդուն դուր էր գալիս Թի Այի երաժշտությունը, կամ արդյոք նա առհասարակ ճանաչում էր Թի Ային: Ինքնասպանության պատրաստվող մարդը գուցե պարզապես ընկերական խոսքեր լսելու կարիք ուներ, քանզի Թի Այի ծրագիրն աշխատեց, և մարդը ցած իջավ, և նա ու Թի Այը հանդիպեցին իրար: Հայտնի չէ, թե նրանք ինչ խոսեցին այդ հանդիպման ժամանակ, սակայն Թի Այի մոգական խոսքերն իրենց արդյունքը տվեցին, և դրանից հետո այդ մարդու անհանգստությունը կարծես փարատվեց: Ոստիկանությունը պաշտոնապես շնորհակալություն հայտնեց ռեփերին իր բարի արարքի համար:
#1. Ջոնի Դեփը միշտ պատրաստակամ է օգնության ձեռք մեկնել

Շատ տղամարդկանց զայրացնում է այն փաստը, որ իրենց կանայք իրենց հետ անկողնում եղած ժամանակ երազում են Ճնճղուկ Ջեքի մասին: «Կարիբյան ծովի ծովահենները 4»-ի նկարահանումների ժամանակ նա կինոնկարի` ցրտից բողոքող անձնակազմի համար 500 վերարկու գնեց, ինչը նրա վրա նստեց մոտ 63130 ԱՄՆ դոլար: «Հասարակության թշնամին» կինոնկարի նկարահանումների ժամանակ մի փոքրիկ տղա խնդրեց Ջոնի Դեփին իրեն տալ իր այն գլխարկը, որը նա կրում էր Ջոն Դիլինգերի կերպարը կերտելիս: Դեփը տղային ուղարկեց իր գլխարկը և լիքը շոկոլադներ:
Մի անգամ Ջոնի Դեփը նկարահանումներից հետո ընկերոջ հետ քայլում էր փողոցով, երբ հանկարծ նրա վրա հարձակվեց մի գող: Կոտրած շիշը ձեռքին` նա սպառնաց դրանով հարվածել Դեփին, եթե վերջինս նրան չտա իր մոտի գումարը: Դեփը պարզապես ասաց` «Հետ անցի», և գողը ենթարկվեց նրան: Հետագայում գողն ասել է. «Ես չէի կարող թալանել Կապիտան Ջեքին»:
Մի ուրիշ անգամ էլ դպրոցական Բեատրիչեն Դեփին խնդրել էր գնալ իրենց դպրոց և օգնել իրեն ներկայացման մի տեսարան բեմադրել: Դեփը հայտնվեց Բեատրիչեի դպրոցում` դպրոցին տեղյակ պահելով իր այցի մասին այցից ընդամենը 10 րոպե առաջ:



