Մարդն անհիշելի ժամանակներից երազել է թռչել: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այդ երազանքն ի կատար է ածվել: Բայց ամեն ինչ իր գինն ունի: Մեքենան, ինչպես և մարդը, հակված է սխալներ թույլ տալու, և նույնիսկ աննշան սխալները կարող են մահվան պատճառ դառնալ: Մինչ մենք փորձում ենք դասեր քաղել յուրաքանչյուր վթարից և բարելավել սարքերը, մնում են դեռ չբացահայտված վթարներ, որոնք մտածմունքների գիրկն են գցում` ի՞նչ է իրականում պատահել:
Չվերթ 19

Չվերթ 19-ը սկսվել էր որպես ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հասարակ վերապատրաստողական առաքելություն, իսկ ավարտվեց 6 անհետ կորած ինքնաթիռներով. այստեղից էլ սկսվեց Բերմուդյան եռանկյան մասին լեգենդը: 6 ծովային «Avenger» ինքնաթիռները, որ մասնակցեցին 19-րդ չվերթին, թռան Ֆորտ-Լոդերդեյլից 1945թ.-ի դեկտեմբերի 5-ին: Եղանակը պարզ էր, և ոչինչ չէր կանխագուշակում դժբախտությունը: Բայց 90 րոպե անց ինչ-որ բան ապակողմնորոշեց օդաչուներին, նրանք չէին կարողանում տարբերել ուղենիշերը: Ռադիոհաղորդման համաձայն` հրամանատար Թեյլորի կողմնացույցը սկսել էր աշխատել խափանումներով, և այդ պատճառով նա շփոտում էր Ֆլորիդա-Կիսը Բահամների հետ: Հրահանգների աշտարակը փորձեց նրանց ետ ուղղորդել, բայց Թեյլորը շարունակում էր նրանց սխալ ուղղությամբ տանել: Վերջիվերջո աշտարակը կորցրեց կապը 5 ինքնաթիռների հետ, և նրանից ոչ մեկին մինչ օրս չեն գտել: Հետաքրքիրն այն է, որ փրկարարական ինքնաթիռը նույնպես անհետացավ այդ նույն գիշեր Շատերը կարծում են, որ նրանք ուղղակի պայթել էին օդի մեջ, քանի որ ուղղակիորեն անհետացել էին ռադարներից: Այս ամենի մեջ հետաքրքիրն այն էր, որ Թեյլորը առանց բացատրությունների ցանկություն էր հայտնել հեռացվել այդ առաքելությունից, բայց նրա խնդրանքը մերժվել էր, և նա ստիպված էր շարունակել իր գործը: Ի՞նչն էր պատճառը, որ Թեյլորը չէր ցանկանում թռչել այդ օրը:
Չվերթ 990 EgyptAir

1999թ.-ին Հոլոուինի օրը Չվերթ 990 EgyptAir-ը ընկավ Ատլանտյան օվկիանոսի մեջ: Մահացան բոլոր 217 ուղևորները: Եգիպտական կառավարությունը հետազոտում էր վթարը, բայց քանի որ այն տեղի էր ունեցել միջազգային ջրերում, նրանք օգնություն խնդրեցին Տրանսպորտի անվտանգության Ազգային խորհուրդից: Հետազոտությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ ի հայտ եկան: Ամերիկյան և եգիպտական համակարգերը տարբեր եզրակացությունների հանգեցին: ԱՄՆ-ն որոշել էր, որ երկրորդ օդաչուն հակված էր ինքնասպանության և գիտակցաբար է վթարի ենթարկել ինքնաթիռը: Իսկ եգիպտանցիները այդ ամենը միայն տեխնիկական խաթարմամբ էին բացատրում: Թեև մենք հստակ չենք կարող իմանալ, թե ինչ էր տեղի ունեցել, սակայն օդաչուների վերջին խոսակցության վերծանումը որոշ իրադրություններ պարզում է: Օդաչուն ասում է. «Ի՞նչ է սա: Դուք կանգրեցրե՞լ եք շարժիչը»: Այդ ժամանակ երկրորդ օդաչուն պատասխանում է. «Ես հույսս դնում եմ Աստծու վրա»:
Star Dust

«Star Dust»–ը ռմբակոծիչ «Lancaster»-ի քաղաքացիական տարբերակն էր, որը գրանցվել էր «British South American Airways»–ում: 1947թ.-ին ինքնաթիռը չվերթ էր իրականցանում Բուենոս Այրեսից Սանտյագո` Չիլի, բայց անհետացավ Անդերում իր ժամանումից մեկ րոպե առաջ: Վերջին պահին ինքնաթիռի ռադիո-օպերատորը հաղորդեց վերջին, հարցադրող հաղորդագրությունը Մորզեի այբուբենով՝ «STENDEC»: «Star Dust»-ից ոչ մի հետք չգտնվեց, և լայնածավալ որոնումներից հետո հետազոտողները եկան այն եզրակացության, որ երբեք չեն իմանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել ինքնաթիռի հետ: 50 տարի անց ճանապարհորդները հայտնաբերեցին ինքնաթիթռի մասնիկները հալչող սառցաբերկորում: «Star Dust»-ը շեղվել էր ուղենիշից վատ տեսանելիության պատճառով և բախվել էր լեռնաշղթային: Այնուամենայնիվ, «STENDEC»-ի նշանակությունը մինչ օրս գաղտնիք է մնում:
Չվերթ 191

191 չվերթը չի վերաբերում կոնկրետ վթարի, այլ ավելի շուտ իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում 191 համարի չվերթների ժամանակ: Այնքան շատ են այս համարով վթարներ եղել, որ ավիաընկերությունները խուսափում են այդ թվից, ինչպես որ հյուրանոցների սեփականատերերը 13-ից: 1960-ականներին 5 ավիովթար է տեղի ունեցել մահացու ելքով: Վերջին անգամ այդ համարի տակ վթար է գրանցվել 2012թ.-ին և մեծ արձագանք է ստացել թերթերում, քանի որ օդաչուն խելագարվել էր հենց թռիչքի ժամանակ: Նա սկսել էր խոսել Հիսուսի, ահաբեկիչների և սեպտեմբերի 11-ի մասին: Երկրորդ օդաչուն նրան ուժով դուրս էր հանել խցիկից, իսկ ուղևորները նրան կապել էին: Հետագայում օդաչուին հոգեբուժարան տեղափոխեցին:
Չվերթ 739 Flying Tiger

1962թ.-ին ամերիկյան ռազմական ուժերը արտոնագրել էին Չվերթ 739 Flying Tiger-ը, որպեսզի տեղափոխեին բեռներ և զինվորներին Կալիֆորնիայից մինչև Սայգոն` Վիետնամ: Լիցքավորման համար կանգառից հետո L-1049 ինքնաթիռը թռավ և անհետացավ: Աղետի ոչ մի նշան չի եղել, եղանակն էլ շատ լավն էր, կարծես թե ինքնաթիռն ուղղակի անհետացել էր: Լայնածավալ որոնումներից հետո 107 ուղևորները մահացած համարվեցին: Քանի որ ոչ մի հետք չգտնվեց, հետազոտողները այդպես էլ չկարողացան պարզել, թե ինչ է եղել 739 չվերթի հետ: Որոշ ականատեսներ ասում էին, որ ծուխ և պայթյուն են տեսել ինքնաթիռի ենթադրյալ տեղում:
Չվերթ 427 USAir

427 USAir չվերթի 132 ուղևորները կարճ թռիչք էին ակնկալում` Չիկագոյից մինչև Պիտսբուրգ: Սակայն անբացատրելի պատճառներով ինքնաթիռը թռիչքից 10 րոպե անց 500 կմ/ժ արագությամբ վայր ընկավ: Բոլոր ուղևորները մահացան: 4 տարի պահանջվեց վթարի իրական պատճառն իմանալու համար: Հետազոտողները ուսումնասիրեցին բոլոր հնարավոր պատճառները և որոշեցին, որ ղեկանիվի դեֆեկտը ստիպել էր օդաչուին կորցնել կառավարումը: Հետաքննությունների ընթացքում այլ հարց առաջացավ: Գիտե՞ր արդյոք USAir-ը ղեկանիվի դեֆեկտի մասին 737 ինքնաթիռներում: Զոհերի ընտանիքների մեծամասնությունը գործ էր հարուցել USAir Inc. և Boeing Co դեմ: Այս երկու ընկերությունները որոշեցին խուսափել դատից և վճարեցին ավելի քան 50 մլն. դոլար փոխհատուցում:
Չվերթ 800 TWA

1996թ.-ին Չվերթ 800 TWA-ն ընկավ Ջոն Ֆ. Քեննեդու օդանավակայանից օդ բարձրանալուց 12 րոպե անց: Մահացավ 230 մարդ: Չորս տարվա հետազոտություններից հետո Տրանսպորտի անվտանգության Ազգային խորհուրդը եկավ այն եզրակացության, որ անորակ լարը կայծի պատճառ էր դարձել և դրա հետևանքով պայթեցրել էր ինքնաթիռի վառելիքը: Բայց դա հակասում է ականատեսների վկայություններին` ինքնաթիռին ներքևից ինչ-որ վառ լույս էր հարվածել: Դա ստիպում է կարծել, որ նրան հրթիռով էին հարվածել: Ամենաիրատեսական կարծիքներից մեկը այն էր, որ ամերիկյան ռազմական ուժերը սխալմամբ կրակել էին ինքնաթիռի վրա ծովային վերապատրաստումների ժամանակ, որոնք տեղի էին ունենում Լոնգ-Այլենդի մոտ նույն օրը:
Չվերթ 447 Air France

2009թ.-ին Չվերթ 447 Air France-ը անբացատրելի ձևով վթարի ենթարկվեց և ընկավ Ատլանտյան օվկիանոսը: Մահացավ 228 մարդ: Ոչ մի ազդաշնան չի եղել, ոչ մեկ չգիտեր, որ ինքնաթիռը վթարվել է, մինչև մի քանի ժամ հետո օդաչուները կապ չհաստատեցին ավիադիսպեչերական շտաբի հետ: Ավտոպիլոտի վրա դրված ինքնաթիռը մաքսիմալ անվտագ էր, և նրա կործանումն ուղղակի անհավանական էր: Պատճառները շատ դժվար էր պարզել, քանի որ մնացորդները գտնվում էին օվկիանոսի հատակին: Հետազոտությունները կարծես թե անիմաստ էին, քանի որ արդեն 30 օր էր անցել, իսկ սև արկղերն այդպես էլ չէին գտնվել: Բայց 2011թ.-ին հատուկ խումբ հավաքվեց որոնումները շարունակելու համար, և նրանք գտան սև արկղերը, ինչպես նաև ավելի քան 100 ուղևորների դի: Ակնհայտ էր, որ ինքնաթիռը կործանվել էր օդաչուի սխալից հետո, երբ ավտոպիլոտը խափանվել էր: Բայց մինչ օրս անհասկանալի է մնում, թե ինչպես էին երեք փորձառու օդաչուներ բավականին պարզ իրավիճակում կորցրել ինքնաթիռի կառավարումը:
Չվերթ 7 Pan American

1957թ.-ի նոյեմբերի 8-ին Չվերթ 7 Pan Am-ը սկսել էր շքեղ շուրջերկրյա ճանապարհորդություն, երբ ընկավ Խաղաղ օվկիանոսը: Մահացավ 44 մարդ: Վթարի տեղը գտնվել էր մեկ շաբաթ անց, երբ ամերիկյան ավիակիրը հայտնաբերել էր լողացող մարմինները Գանալուլուից դեպի հյուսիս-արևելք: Հստակ պատճառներն այնպես էլ չպարզվեցին, բայց կան մի քանի հետաքրքիր փաստեր` կապված վթարի հետ: Առաջինը` կործանման ոչ մի ազդանշան չի ուղարկվել, և երկրորդ` ըստ հետազոտության արդյունքների` մի քանի ուղևորների մոտ ածխածնի օքսիդը շատ բարձր աստիճանի է եղել:



