1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լրջորեն հակված է սիրիական հարցով «բանակցային լուծման» որոնմանը՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: 

«Մենք գիտենք, որ Ռուսաստանը նույնպիսի դիրքորոշում է զբաղեցնում»,- ասել է նա:

Մեկնաբանելով Լավրովի հետ բանակցությունները սիրիական քիմիական զենքի վերաբերյալ ռուսական նախաձեռնության շուրջ՝ Քերին խոստովանել է, որ քննարկումը կառուցողական է եղել, և որ այն շարունակվում է: «Մենք լարված աշխատում ենք՝ ընդհանուր դիրքորոշում մշակելու համար»,- հայտնել է պետքարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել