1in.am-ը գրում է.
Եթե Սիրիան զրկվի քիմիական զենքից, կամ եթե այն «սառեցվի». այդ դեպքում երկրին պետք է տրվեն երաշխիքներ, որ ցանկացած արտաքին ագրեսիա կբացառվի՝ ասել է Սիրիայի տնտեսական հարցերով փոխվարչապետ Կադրի Ջամիլը RT-ի արաբալեզու՝ «Ռուսիա Ալ-Յաում» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Դամասկոսը ձգտում է նվազեցնել առճակատումը տարածաշրջանում, իսկ ամերիկացիները պետք է դա հասկանան: Ինչպես առաջարկել է նախագահ Պուտինը, նրանք պետք է բացեիբաց խոստանան Սիրիայի դեմ ագրեսիա չիրականացնել: Քիմիական զենքը, եթե այն առկա է Սիրիայում, նախատեսված է միայն երկիրը արտաքին հարձակումից պաշտպանելու համար»,- ասել է Ջամիլը:
Նրա խոսքով՝ Արևմուտքում կան արմատական ուժեր, որոնք քաղաքական խաղադրույք են կատարել հենց ուղիղ միջամտության վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_214145.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել