Aysor.am-ը գրում է.
Ավստրալացի մի խումբ հոգեբաններ փորձել են գտնել գլխի առավել սեքսուալ դիրքերը: Ինչպես հաղորդում է woman.ru-ն, նրանք կամավորների խումբ են կազմել և խնդրել գնահատել կնոջ՝ տարբեր աստիճանի անկյունների տակ թեքված 3D դիմանկարները:
Պարզվել է, որ կանայք ավելի գայթակղիչ են դառնում, երբ մի թեթև վերև են պահում գլուխը:
Տղամարդկանց դեպքում գրանցվել է ճիշտ հակառակը: Կանանց ավելի շատ գրավում են տղամարդու գլխի փոքր-ինչ ներքև թեքված դիրքերը:
Հոգեբաններն այս ամենը բացատրել են առաջին հերթին տղամարդկանց և կանանց հասակների տարբերությամբ:
Լուսանկարում աջ կողմում պատկերված է գլխի ճիշտ անկյունը, որ դուր է գալիս տղամարդկանց, իսկ ձախում «սխալ» թեքությունն է ցույց տրված. այն բացարձակ չի ազդում հակառակ սեռի ընկալումների վրա:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/09/13/sexuality/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել