Aysor.am-ը գրում է.

Կանադայի ծովափնյա բնակավայրեից մեկում գտել են շշի մեջ պահպանված գրություն, որն ամենահինն է մինչ այս գտնված նման գրություններից: Շշի մեջ եղած գրությունը թվագրված է 1906 թվականով, հայտնում է Metro-ն:

Գրության հեղինակը Էրլ Ուիլարդ անունով մի մարդ է, ով նամակում նշել է նաև իր հասցեն, որտեղ այժմ գտնվում է երկաթուղայինների թանգարանը: Նամակի հիմնական տեքստն անընթեռնելի է:

Նշենք, որ մինչ այս Գինեսի ռեկորդների գրքում գրանցված նման գրությունը 97 տարեկան է, որը հայտնաբերել էր շոտլանդացի մի ձկնորս:

Շիշը գտած կանադացին պատրաստվում է 107-ամյա գրությունը հանձնել Գինեսի ռեկորդների գրանցման կոմիտե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել