Մեկնաբանելով Սյամոյի հայտնած տեղեկությունն այն մասին, որ Սամվել Շահրամնյանը բանակցում է Բաքվի հետ՝ արցախցիների տունդարձի հետ կապված (Շահրամանյանի աշխատակազմից հերքել են այս ինֆորմացիան՝ հայտնելով, որ բանակցություներն ընթանում են գերիների հարցի շուրջ միայն)՝ Սյամոյի ինքնակոչ փիառշիկ Առստամյան Գևորը կրկին մեջտեղ է բերել սյամոյական թեզերն այն մասին, թե իբր պարտված ղեկավարը չի կարող թուրքերի առաջ խնդիր բարձրացնել ու լուծել: Միաժամանակ Գևորը նսեմացրել է Արցախի իշխանություններին ու պատգամավորներին՝ նրանց մեղադրելով քաղաքական իմպոտենտության համար:

Թե ինչու են նսեմացվել Արցախի իշխանություններն ու պատգամավորները Սյամոյի քարոզչի կողմից, պարզ է. Սյամոն չի կարող գովաբանել մեկին, ով բացասական ազդեցություն է գործել իր կարիերային աճի վրա: Նա պետք է հնարավորինս շատ վարկաբեկի արցախյան իշխանություններին, որպեսզի կարողանա ինքն իրեն որպես նրանց այլընտրանք ներկայանցել ու մարդկանց խաբել:

Միաժամանակ հարց է առաջանում՝ կապված Սյամոյի խոսող բերանի ներկայացրած փաստարկի հետ, որը ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտների յուրատեսակ դրսևորում. եթե Սյամոն ու սյամոյականները կարծում են, որ պարտված ղեկավարը չի կարող թուրքերի հետ հարց ուծել, այդ դեպքում ինչո՞ւ են լռում ու նույն բանը չեն պնդում Նիկոլի դեպքում: Ինչո՞ւ է Սյամոն ՔՊ-ակների հետ համագործակցում, նրանց նարատիվներն առաջ տանում ու պարբերաբար տիկին Աննային սերո ու հավատարմության երդումներ շռայլում, եթե 44-օրյայում գրանցված պարտության հեղինակը Նիկոլն է: Ալիևի կրունկը լիզած Նիկոլն ի վիճակի՞ է Հայաստանի կամ արցախցիների շահերի համար պայքարել թուրքի դեմ ու արդյունք գրանցել…

Պատասխանը պարզ է՝ 44-օրյայում արձանագրված պարտության մեղքը միան Նիկոլինը չէ. Սյամոյի մեղքը դրանում ոչ պակաս մեծ է: Ոչ ոք չի մոռացել Սյամոյի ու Աննայի բունկերային կայֆերը, դեռ հարցական են մնում այդ էկզոտիկ վոյաժների մանրամասները:Սյամոն չի կարող գործել ինքնասպանություն, քանի որ դեռ հեռուն գնացող պլաններ ունի ու հուսով է, որ կկարողանա Նիկոլից պաշտոն «քերել» ու լուրջ միջոցներ գրպանել՝ դրանց օգնութամբ հնարավորինս շատ բան բերանն առնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել