1in.am-ը գրում է.

Walt Disney ընկերությունը ծրագրում է 6-8 մլրդ դոլարով սեփական բաժետոմսերի հետգնում՝ գրում է The Los Angeles Times-ը:

Բաժնետոմսերի հետգնման մեկնարկը ծրագրված է հաջորդ տարի: Ընկերությունն ակնկալում է միջոցներ ներգրավել հետգնման մասնակի ֆինանսավորման համար, հայտարարել է ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Ջեյ Ռասուլոն Բևերլի Հիլզում ներդրողների համար անցկացված համաժողովի ժամանակ: 

Նա հավելել է, որ ընկերությունն ապագայում դրամական միջոցներ կառանձնացնի տարբեր ներդրումային նախագծերի և հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների ձեռքբերման համար: Օրինակ՝ վերջերս գնվել են Lucasfilm Inc.-ն ու Marvel Entertainment-ը, որոնք զբաղվում են կոմիքսների հիման վրա ֆիլմերի արտադրությամբ:

Walt Disney-ը նախկինում էլ կատարել է սեփական բաժնետոմսերի հետգնում: Միայն այս տարվա երրորդ եռամսյակում գնումների ծավալը կազմել է 800 մլն դոլար: Ընկերության կապիտալիզացիան 2013-ի սկզբից մեծացել է 28 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել