1in.am-ը գրում է.
Ստամբուլի կենտրոնում գտնվող Թուրքիայի ամենաբարձր շենքում հրդեհ է բռնկվել՝ հաղորդում է Hurriyet թերթը:
Պարբերականի տվյալներով՝ Sapphire Residence շենքի ռեստորաններից մեկի խոհանոցում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ և շտապօգնություն:
Հաղորդվում է, որ շենքում, որում տեղակայված են եղել բնակարաններ, գրասենյակներ, խանութներ և ռեստորաններ, տարհանվել են բոլոր բնակիչները և այցելուները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_turkey_214116.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել