1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբի անդամ Զինեդին Զիդանն ակումբի պաշտոնական հեռուստաալիքի հետ զրույցում խոսել է թիմի նորեկ Գարեթ Բեյլի մասին:

«Բեյլի մասին իմ մի քանի հայտարարություններ սխալ են մեկնաբանվել: Երբ ասացի, որ նա ֆուտբոլիստ է, ում տրանսֆերը շատ թանկ արժե, ի նկատի ունեի այն, որ նա մեծ ճնշման տակ է հայտնվելու:

Ամեն դեքում, նույնը տեղի ունեցավ ինձ հետ: Բեյլի վրա ճնշումն, իսկապես, հսկայական է, բայց մենք հիանալի օրինակ ունենք՝ Քրիշտիանու Ռոնալդուն»,- հայտարարել է Զիդանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել