
Hraparak.am-ը գրում է․
Վաղը Ալավերդիում Քաղպայմանագրի ավագանու անդամները պատրաստվում են իրականացնել Երդմնակալման արարողություն, որից հետո համայնքի ղեկավարումը պաշտոնապես կիրականացնի Դավիթ Ղումաշյանը։
Մեր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանության զգալի ուժեր դեռ համայնքում են, որոնց տարել են Երևանից։ Քաղպայմանագիրը վախենում է, որ համայնքում կարող են իրադարձությունները կրկին լարվել, և Թամազյանի և «Ապրելու Երկիր» կուսակցության աջակիցները կարող են բոյկոտել երդմնակալությունը։
Հիշեցնենք՝ օրերս լարված իրավիճակ էր ստեղծվել Ալավերդի համայնքում, որտեղ ավագանու նիստին ՔՊ ավագանու անդամները համայնքի ղեկավար ընտրեցին Դավիթ Ղումաշյանին՝ անվստահություն հայտնելով Արկադի Թամազյանին։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/4bf8ede8d52bb8b95282a47e1f3d219d
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել