Lragir.am-ը գրում է.
Population Reference Bureau ամերիկյան հետազոտական ընկերության հրապարակած զեկույցի համաձայն, աշխարհի խոշորագույն մեգապոլիսը Տոկիոն է: Մայրաքաղաքի քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը 37.2 միլիոն է, ինչը կազմում է ընդհանուր բնակչության 29%-ը: Երկրորդ տեղում Հնդկաստանի մայրաքաղաք Դելին է՝ 22.7 միլիոնով, 3-րդում՝ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն՝ 20.5 միլիոնով:
Խոշորագույն տասնյակում են անեւ Նյու Յորքը, Շանհայը, Սան Պաուլուն, Մումբայը, Պեկինը, Դաքան եւ Կալկաթան:
Կազմակերպության տվյալներով, աշխարհի բնակչությունը 7.1 միլիարդ է, որից 4.8 միլիարդը ապրում է Ասիայում, 760 միլիոնը՝ Եվրոպայում, 1.1 միլիարդը՝ Աֆրիկայում, 352 միլիոնը՝ Հարավային Ամերիկայում, 606 միլիոնը՝ Հյուսիսային Ամերիկայում, 38 միլիոնը՝ Ավստրալիայում եւ Օկեանիայում:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/88229
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել