Դեսպան Քվինը այցելել է Լոռի՝ ԼՂ-ից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Դեսպան Քվինը հանդիպեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ՝ Վանաձորում և հարակից համայնքներում ապաստանած Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորված օգնության շրջանակներում տրամադրվել է մանկական սնունդ, տակդիրներ, հիգիենայի և այլ պարագաներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել