Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը արտագաղթի մեջ վտանգավոր բան չի տեսնում: «Մարդիկ արդեն տեղեկացված են և փորձում են իրենց կենսամակարդակը բարձրացնել, նրանք նույնքան հայրենասեր են, ինչքան մենք էստեղ նստած»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ մարդիկ ուզում են իրենց երեխաները լավ ճակատագիր ունենան, և որևէ մեկը թող չմեղադրի այն մարդկանց, որոնք գնում են երկրից: «Ես միգրացիան չեմ արդարացնում, դա մեր ցավն է, բայց ընդամենը մարդիկ ուզում են ապրել, ուզում են իրենց երեխաները լավ ճակատագիր ունենան: Եվ նրանց կարոտը հայրենիքի նկատմամբ հրամայական է դառնում»,- ասաց նա և ավելացրեց, որ պետք է ցավագին չընդունել այդ ամենը, որովհետև բոլոր ելքերը կան դա շտկելու համար, և երկրում պայմաններ ստեղծելը հենց այն հարաբերություններն են, որոնք իրենք սկսել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել