Emedia.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել էր տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի տրամադրման կարգը:

Փոփոխությունների նպատակը խնամքի կարիք ունեցող անձանց շրջանակի հստակեցումն է և ընդհանուր տիպի և հատուկ տիպի տուն-ինտերնատ ընդունվող քաղաքացիների տարանջատումը: Որոշման մեջ, որպես սոցիալական վերականգնման միջոց, ավելացվել է «աշխատանքային թերապիայի» դրույթը:

Ակնկալվում է, որ այս ամենը կնպաստի սոցիալական պաշտպանության հաստատություններում տարեց և հաշմանդամ քաղաքացիներին տրամադրվող սոցիալական սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը:

Նիստում սահմանվել են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան պաշտպանել գիշերօթիկ կամ երկարօրյա պայմաններում կրթություն ու դաստիարակություն ստացող երեխաների իրավունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել