Aysor.am-ը գրում է.

Հայտնի է որ շատ ամուսնական զույգեր ժամանակի ընթացքում նմանվում են իրար արտաքնապես: Ամերիկացի հոգեբանները հետազոտություն են անցկացրել՝ գտնելու համար այս ֆենոմենի բացատրությունը:

Ուսումնասիրությունների համար գիտնականներին անհրաժեշտ են եղել նվազագույնը 25 տարվա ամուսինների լուսանկարները: Համեմատվել են ամուսնական կյանքի սկզբում արված լուսանկարները ներկայում արվածների հետ:

Պարզվել է, որ, իսկապես, ամուսինները նմանվում են միմյանց ժամանակի ընթացքում: Ընդ որում, որքան երջանիկ են եղել համատեղ կյանքում, այնքան ակնհայտ է եղել արտաքին նմանությունը: Հոգեբանների կարծիքով, բացատրությունն այն է, որ հարազատ մարդիկ ժամանակի ընթացքում կրկնօրինակում են միմյանց միմիկան, սովորություններն ու դեմքի արտահայտությունը:

Նաև բացառված չէ, որ տղամարդիկ ու կանայք ի սկզբանե ընտրում են կողակիցներ, որոնք ընդհանուր գծեր ունեն իրենց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել