Aysor.am-ը գրում է.

Ուելսում տեղի ունեցած քվեարկության արդյունքում կանանց թույլ են տվել լինել անգլիկանական եկեղեցու եպիսկոպոս:

Gazeta.ru-ի փոխանցմամբ, կանանց իրավունքների պաշտպանների կարծիքով, այդ որոշումը վաղուց էր հասունացել, քանի որ կանանց բացակայությունը եկեղեցու վերին օղակներում այն դարձնում էին պակաս արդիական այսօրվա հասարակության մեջ:

Նշվում է, որ Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի եկեղեցիները արդեն պատրաստ են իրենց դռները բացել կանանց առջև, սակայն Անգլիայի հոգևորականության մի մասը դեմ է այդ որոշմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել