1in.am-ը գրում է.
2012-2013թթ. համաշխարհային շուկայում կնշմարվի կակաոյի դեֆիցիտ 52 հազար տոննայի չափով: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով Կակաոյի միջազգային կազմակերպության փորձագետներին:
Կազմակերպությունում նշում են, որ երկրորդ տարին անընդմեջ համաշխարհային պահանջարկը կգերազանցի կակաոյի առաջարկը: Հոկտեմբերի 1-ին Կոտ դ՛Իվուարում և Գանայում կսկվի կակաոյի բերքի նոր սեզոն, որը սովորաբար տևում է մինչև մարտ: Աֆրիկյան այս երկրների չափաբաժինը կակաոյի համաշխարհային արտադրության ծավալում կազմում է 58%:
Bloomberg գործակալությունը հարցում է անցկացրել վերլուծաբանների շրջանում, որոնք ևս նշել են, որ 2013-2014թթ. կլինի կակաոյի դեֆիցիտ. պահանջարկը առաջարկին կգերազանցի 118 հազար տոննայով:
Կակաոյի շուկայի ընթացիկ իրավիճակի և վատ կանխատեսումների պատճառը չոր եղանակն է, որը բացասական ազդեցություն կթողնի Կոտ դ՛Իվուարի բերքի վրա:
Նշենք, որ այս տարի կակաոյի գինը բարձրացել է 15%-ով: