Tert.am-ը գրում է.

Սիրիական բանակը  քիմիական զենքն ու դրա ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումները տեղաբաշխել է երկրի տարածքով մեկ գտնվող 50 ռազմական օբյեկտում, The Wall Street Journal-ին հղումով գրում է Взгляд-ը՝ մանրամասնելով, որ դա արվել է ամերիկյան հետախուզության աշխատանքը քիմիական զենքի որոնման հարցում բարդացնելու համար։

Քիմիական զենքի տեղաբաշխումն իրականացվել է անցած շաբաթ, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում էր հարվածել Սիրիային՝ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման պատճառով։

Պարբերականը նկատում է, որ քիմիական զենքի տեղաբաշխումը 50 օբյեկտներում կդժվարացնի ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարվածներն այն օբյեկտների ուղղությամբ, որտեղ պահվում են զանգվածային ոչնչացման զենքեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել