ԵՄ պատվիրակությունը կոչ է ուղղել ՀՀ իշխանություններին, որպեսզի շուտափույթ և վճռական քայլեր ձեռնարկեն քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հաճախակիացած հարձակումներ իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ըստ էության, ես էլ միանշանակ դեմ եմ ցանկացած տիպի ապօրինի բռնության ու հարձակումների ակտիվիստների դեմ, բայց այստեղ հարցը ոչ թե ակտիվիստներն են, ոչ էլ անգամ հայտարարությունը: Հարցն այն է, թե երբ են դա անում:

Փաստորեն, էս 5 տարի, որ ասենք ՀԱԿ-ի կամ ընդդիմադիր այլ ակտիվիստներին էին մեկումեջ բռնության ենթարկում, դա օքեյ էր, որովհետև էդ ժամանակ Հայաստանը դեռ «գծի մեջ էր», բայց հենց Ասոցացման պայմանագրի ստորագրման հարցը թոզմիշ եղավ, եեվրոպացիք մեկ էլ հիշեցին ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի մասին:

Այ էս ա էլի էդ կրկնակի ստանդարտն ու կեղծավորությունը, և երբ ես ասում եմ, որ ի՞նչ Ռուսաստան, ի՞նչ ԵՄ, ամենքն էլ շանտաժի ու պատժելու իրեցն մեխանիզմներն են կիրառել ու կիրառում, ինձ ոմանք վստահեցնում են, թե Եվրոպան Նոր Երուսաղեմն ու երկնային արքայությունն ա: Դե որ տենց-տենց, բացատրեք ինձ՝ նվաստիս, թե սկզբունքային ի՞նչ տարբերություն կա գազի գնով շանտաժ անելու ու էս հայտարարության տիպի ֆինտերի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել