1in.am-ը գրում է.
Գարեթ Բեյլի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից հետո Քրիշտիանու Ռոնալդուն դադարեց լինել ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:
Բայց պորտուգալացին համաձայնության է եկել ակումբի հետ և դառնալու է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Օրինակ՝ նա ավելի մեծ գումար է ստանալու իր անվամբ յուրաքանչյուր մարզաշապիկի վաճառքից: Քրիշտիանուն կաստանա 17 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Բայց անվերջ թվացող գումարները, ճանաչումն ու աշխարհահռչակ մոդել Իրինա Շեյկը բավարար չեն Ռոնալդուի համար: Բրազիլուհի մոդել Անդրեսա Ուրակի հետ կապված սկանդալը կարծես նոր ալիք է ստանում:
Հիշեցնենք, որ մոդելը պատմել էր Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին, որից անմիջապես հետո պորտուգալացին հերքել էր այն և նշել, որ նա ուղղակի ձգտում է ճանաչում ձեռք բերել իր անվան հաշվին:
Դրանից հետո Ուրակը պատմել էր հանդիպման մանրամասները. «Մենք հանդիպեցինք Իսպանիայի Villa Magna հյուրամոցում: Նա մեկ գիշերվա համար վարձել էր համար, որն արժեր 19.000 դոլար: Ռոնալդուն զգուշացրեց, որ ընկերուհի ունի, այդ իսկ պատճառով պետք է զգույշ լինել: Բացի այդ, նա ասաց, որ այդ հարաբերությունները լուրջ չեն:
Նրան շատ էր դուրս եկել կազմվածքս, իսկ նրան մարմինն ուղղակի կատարյալ է, և տպավորություն է ստեղծվում, կարծես հունական աստված է:
Նրա հետ սեռական հարաբերություններից հետո պատրաստվում էի դուրս գալ հյուրանոցից, բայց անվտանգության աշխատակիցները չթողեցին և ասացին, որ դրսում սպասում են պապարացիները: Այնուհետև Ռոնալդուն զանգահարեց և ասաց, որ այստեղ պետք է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ լրագրողները չեն հեռացել»,- Ուրակի խոսքերը մեջբերում է The Sun-ը: