Tert.am-ը գրում է.
Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրոսկուն «sport express»-ին տված հարցազրույցում խոսել է նաև դարպասապահների մասին: Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
- Նախորդ մրցաշրջանում մենք լավ ժամանակահատված անցկացրեցինք, երբ դարպասը վստահեցինք Բերեզովսկուն: Այս տարվա մեկնարկում հնարավորություն տրվեց Շունինին: Նա երիտասարդ է և «Դինամոյի» ապագան է, սակայն Անտոնն այդ հանդիպումներն այդքան էլ հաջող չանցկացրեց և հոգեբանորեն նրա համար դժվար էր և նորից վերադարձրեցինք Բերեզովսկուն:
Իսկ հայ դարպասապահը շուտով 40 տարեկան կդառնա և չեմ կարող ասել, թե որքան երկար դեռ նա կկարողանա խաղալ, իսկ ես ցանկանում եմ, որ մեր թիմում մրցակցություն լինի, - ասել է Պետրեսկուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ