Lragir.am-ը գրում է.

Ավստրալացի մարզիկ Թոմ Դենիսն այսօր ավարտին է հասցրել շուրջերկրյա վազքը եւ վերադարձել է Սիդնեյ: Հենց այստեղից էր նաեւ դուրս եկել 622 օր առաջ՝ միջինն օրական վազելով 42 կմ:

Ավստրալիայից Դենիսը տեղափոխվել է Նոր Զելանդիա, այնտեղից էլ՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, արեւմուտքից արեւելք կտրել-անցլե է Եվրոպան եւ Ասիան, Ասիայից էլ՝ վերադարձել Ավստրալիա: Ընդհանուր առմամբ, նա վազել է 26232 կիլոմետր:

Դենիսը համաշխարհային ռեկորդ է սահմանել եւ պատմության մեջ կմտնի որպես ոտքով ամենաարագ շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարած մարդ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել