Aysor.am-ը գրում է.

Հայաստանը Եվրոպայի հետ չորս տարի շարունակ անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում, թեև քչերին է հայտնի փաստաթղթի բովանդակությունը, սակայն պատրաստվել է մի համաձայնագիր, ըստ որի, Հայաստանը պետք է ասոցացվեր Եվրոպայի հետ: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրից կային բազմաթիվ սպասումներ, սակայն. «Հիմա արդեն հասկանալի է, որ այդ փաստաթուղթն այլևս հնարավոր չէ ստորագրել»:

Շարունակելով խոսքը՝ պատգամավորը նկատեց, որ թեև  Հայաստանի այսօրվա իշխանությունները ցանկություն են հայտնում նախաստորագրել համաձայնագիրը, սակայն կարևոր է, թե այս հարցում ինչ ցանկություն և դիրքորոշում ունի Եվրոպան:

«Այնուամենայնիվ կարևոր է, որ Հայաստանը դուռը բաց թողնի Եվրոպայի հետ բանակցություններում»,- եզրափակեց խոսքը Թ. Պողոսյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել