Lragir.am-ը գրում է.
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին միջուկային նյութերի արտահանման լիցենզիա տալ:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ ՀԱԷԿ-ում ներկայում գտնվում են 7 հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքներ, որոնք ՌԴ-ից ՀԱԷԿ են ներկրվել 1979 և 1987 թվականներին: Այս միջուկային վառելիքի հավաքվածքները ունեցել են որոշակի թերություններ և այդ պատճառով հնարավոր չի եղել դրանց օգտագործումը:
Ըստ նախարարի՝ այդ հավաքվածքների պահելը ՀԱԷԿ-ում առաջացնում է որոշակի դժվարություններ: Պայմանագիր է կնքվել Ռուսաստանի «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի հետ՝ դրանք ՌԴ տեղափոխելու վերաբերյալ, սակայն միջուկային նյութերի արտահանման համար ՀԱԷԿ-ը պետք է ունենա համապատասխան լիցենզիա:
Նախարարը նաև նշեց, որ այդ նութերը շուկայականից էժան գնով են վաճառվելու ռուսական կողմին՝ մեկ կիլոգրամը 5000 դոլարով, քանի որ դրանք պետք է հարստացվեն և բերվեն անհրաժեշտ հարստացման մակարդակի: