1in.am-ը գրում է.

Համաձայն վերջին ուսումնասիրություների՝ Պապուա-Նոր Գվինեայի կանանց 50-70 տոկոսին սպառնում է բռնաբարությունների իրական վտանգ: Տղամարդկանց 60 տոկոսը խոստովանել է, որ կարող են ստիպել կանանց սեռական հարաբերություններ ունենալ: Երկրում գործում են հանցախմբեր, որոնց անդամակցելու համար թեկնածուն պետք է անպայման բռնաբարություն կատարի: 

Բացի այդ, երբեմն տեղի կանայք կախարդության դեմ պայքարի զոհ են դառնում: Աներևույթ ուժերի հետ կապ ունենալու մեջ կասկածվող կանանց ենթարկում են դաժան կտտանքների և սպանում:

Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել