Շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նշենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նոյեմբերի 26-ի երեկոյան փակվել է բեռնատարների համար։
«Վրացական կողմից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհին ունենք մոտ 800 հայկական բեռնատար, հակառակ կողմից՝ մոտ 700»,- ասել է Հակոբյանը:
Այս պահին Լարսով երթևեկությունը երկու ուղղություններով էլ թույլատրված է մարդատար ավտոմեքենաների համար:
Մասնագետների կարծիքով՝ իրավիճակը կփոխվի վրացական կողմի խոշոր նախագծի՝ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցումից հետո, որը կտանի դեպի Վերին Լարսի անցակետ:
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/20231127/verin-larsi-mvot-shurj-15-hazar-hajkakan-bernatar-e-spasum-ir-hertin-69208169.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել