Emedia.am-ը գրում է.
«Աստեղային պատերազմները» (Star wars) ֆիլմաշարի շարունակությունն ի վերջո արեց իր «սև գործը»: Երկար սպասված 7-րդ էպիզոդի նկարահանումներով զբաղված Ջեյ Ջեյ Աբրամսը պաշտոնապես հայտարարեց, որ չի նկարահանելու «Աստեղային ուղի» (Startrek) ֆիլմի երրորդ մասը՝ սահմանափակվելով պրոդյուսերի պարտականությամբ և սյուժետի մշակմամբ, ինչին, իր խոսքով, կունենա ամենաակտիվ մասնակցություն:
JoBlo-ի փոխանցմամբ՝ այս տխուր նորությունը Ջեյ Ջեյը հաղորդել է իր վերջին հարցազրույցներից մեկում՝ արտահայտվելով այնքան միանշանակ, որ ոչ մի կասկած կամ երկմտություն չի առաջանում:

«Ես մի փոքր տխուր եմ: Կլինեմ հաջորդ ֆիլմի պրոդյուսերը: Ով էլ լինի այդ ֆիլմի ռեժիսորը, դա կլինի բոլորիս լավ հայտնի անձնավորություն, հետևաբար՝ դերասաններն ու նկարահանող խումբը կլինեն լավ ձեռքերում: Իմ բախտը շատ բերեց՝ այս ամբողջ պատմության մի մասը դառնալու առումով, սակայն այժմ, իմ համոզմամբ, եկել է ժամանակը թույլ տալու մեկ ուրիշին՝ գալ և անել ամեն ինչ բոլորովին այլ կերպ: Ես չեմ ցանկանա, որ ինչ որ մեկն ամեն ինչ անի այնպես, ինչպես ես եմ արել: Մեզ պետք է մեկն, ով իր տեսլականը կբերի Startrek-ի աշխարհ: Ինձ շատ հետաքրքիր է՝ տեսնել արդյունքը, չնայած՝ ես նախանձում եմ նոր ռեժիսորին»,- ասել է նա:
