Ուրբաթ 13-ը բազմաթիվ երկրներում չարաբաստիկ օր է համարվում: Դեռ հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ դա տարվա ամենամիստիկ և գաղտնիքներով պարուրված օրն է: Այդ լեգենդը, շատերի կարծիքով, առաջացել է դեռ բիբլիական ժամանակներից: Համարվում էր, որ ուրբաթ 13-ին առաջին մարդիկ արտաքսվել են դրախտից, և խաչվել է Հիսուսը: Այս և այլ փաստերի ծանոթացեք այս հոդվածում:

1. Միջին դարերում 13 թիվը միֆականացվեց: Այն ժամանակ համարվում էր, որ 13-ը խորհրդանշում էր սատանային երկրպագելը: Այսպես, հավաքույթի ժամանակ խմբվում էին 12 վհուկներ և գլխավոր մասնակիցը:

2. Ըստ լեգենդի` Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV–ը 1307թ.-ի այդ օրը խարույկի վրա այրել է տամպլիերների նշանի հազարավոր ասպետների:

3. Աշխարհում ավելի քան 60 միլիոն մարդ տառապում է ուրբաթ 13-ի հանդեպ պանիկական վախով: Նրանք չեն գնում աշխատանքի, չեն նստում ղեկին և ընդհանրապես փորձում են վեր չկենալ անկողնուց: Այդ ֆոբիան ունի իր գիտական անվանում՝ պարասկավեդեկատրիաֆոբիա:

4. Բրիտանական վիճակագրությունը հաշվել է, որ այդ օրը ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում:

5. 1993թ.-ին էկրանավորվեց «Ողջ մնացածները» ֆիլմը, որը նկարահանվել էր իրական փաստերի վրա: 1972թ.-ի հոկտեմբերի 13-ին` ուրբաթ օրը, Անդ լեռնաշղթայում ավիովթարի էր ենթարկվել Ուրուգվայի ռեգբիի թիմը: Երկու ամիս շարունակ փրկության սպասելով` ողջ էր մնացել միայն 14 մարդ՝ ուտելով մահացած ուղևորներին:

6. Շատ հիվանդանոցներ դիտմամբ չեն համարակալում 13-րդ հիվանդասենյակը, բազմաթիվ օդանավակայաններում չկա այդ համարի սեկցիա, իսկ բարձրահարկ շենքերում հաճախակի բացակայում է 13-րդ հարկը:

7. «Costa Concordia» հսկայական զբոսանավը, որի վրա կար 4200 մարդ, վթարի էր ենթարկվել ուրբաթ օրը` 2012թ.-ին հունվարի 13-ին:

8. Հունաստանում և իսպանալեզու երկրներում մարդիկ վախենում են ամսի 13-ի հետ համընկնող երեշքաբթի օրերից, իսկ Իտալիայում մարդկանց մոտ ավելի շատ տագնապ է առաջացնում 17 թիվը:

9. Մի անգամ Մեծ Բրիտանիայում որոշեցին նոր նավը «Ուրբաթ 13» անվանել: Առաջին ճանապարհորդությանը այն դուրս եկավ ուրբաթ 13-ին և անհետ կորավ: Հայտնի է նաև յոթ առագաստանի «Թոմաս Ու. Լոուսոն» նավի դեպքը, որը վթարի էր ենթարկվել 1907թ.-ի ուրբաթ 13-ին:

10. Եթե չվերթն իրականացվում է ամսի 13-ին, ապա նրա գինը 10%-ով իջնում է, իսկ եթե այն համընկնում է ուրբաթ 13-ի հետ, ավիոընկերությունները 20% իջեցնում են գինը:




