Aysor.am-ը գրում է.

Նյու-Յորքում Նիկոլ Քիդմանի հետ տհաճ դեպք է տեղի ունեցել: Calvin Klein-ի ցուցադրությունից հետո հյուրանոց վերադառնալու ճանապարհին 46-ամյա դերասանուհին ընկել է պապարացիներից մեկի հեծանիվի տակ:

Լուսանկարիչ Կարլ Վուն հեծանիվով մոտեցել է դերասանուհուն ու փորձել լուսանկարել, սակայն կորցրել է կառավարումն ու ընկել Քիդմանի վրա:

Ականատեսները ոստիկանություն ու շտապ օգնություն են զանգահարել: Բարեբախտաբար դերասանուհին վնասվածքներ չի ստացել:

Միջադեպից հետո Քիդմանը մեկ կոշիկով վերադարձել է հյուրանոց:

Դերասանուհուն բարկացել է միջադեպը և նա որոշել է դատի տալ պապարացիին, սակյան ոստիկանները հրաժարվել են գործ հարուցել` պնդելով, որ սովորական պատահար է, միևնույն ժամանակ խոստացել են տուգանել լուսանկարչին՝ հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկելու համար:

 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել