1in.am-ը գրում է.

Ճապոնիայում շարունակում է աճել երկարակյացների թիվը: Այս տարի այդ երկրում հաշվվել է 100 տարեկանից բարձր 54.397 մարդ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

Ինչպես նշում է առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը՝ այս տարի նրանք 3021-ով շատ են՝ նախորդ տարվա համեմատ: Դրանցից 6791-ը տղամարդ է, իսկ 47606-ը՝ կին: Նման մարդկանց թվաքանակը Ճապոնիայում վերջին 43 տարվա ընթացքում կայուն կերպով աճում է՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

Երկրում ամենատարեցը 1989-ի մարտի 5-ին ծնված 115-ամյա Միսաո Օկավան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել