Ինչքան գիտեմ, պատգամավորին հատկացնում ենք մեքենա, վարորդ, գազ, բենզին, բնակարան, եթե Երևանի բնակիչ չի: Ու էդ բնակարանի վարձն ենք վճարում: Ու ոչ միայն պատգամավորին: Գրեթե բոլորին, եթե հայտնվել են վերևում...
Իսկ ներքևո՞ւմ: Ներքևում ավելի շատ կարիքը ունեն պետական ուշադրության: Պատգամավորին` մեքենա ու վարորդ, իսկ ծերերին, ազատամարտիկներին, ուսան
Չէ լուրջ, սա արդա՞ր ա:
Ամենախոցելի խավը անտեսված է, իսկ էն խավին, որ բոլորովին ֆինանսական խնդիրներ չունի, մեր հաշվին պահում ենք: Ու շատ անիմաստ ծախսեր անում էլի մեր հաշվին: Ո՞վ է էսպես անարդար որոշել:
Ես կասեի` անգրագետ ու անթասիբ երևույթ է էս ամենը:
Ու գուցե կրկնվում եմ, բայց էն ազատանարտիկը ինչո՞ւ պիտի մնար Վանաձորի կայարանում` փող չունենալու պատճառով: Ինչո՞ւ ինքն էլ չպիտի անվճար երթևեկի: Թող պադավատ չլինի` վարորդով ու անվճար վառելիքով, թող ուղղակի ավտոբուս լինի:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/709275.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել