1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հինգշաբթի ողջունել է քիմիական զենքի արգելման կոնվենցիային միանալու Սիրիայի հայտարարությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի մամլո ծառայությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Պան Գի Մունը հույս ունի, որ Ժնևում բանակցությունների ժամանակ Սերգեյ Լավրովի ու Ջոն Քերիի միջև շուտափույթ համաձայնություն ձեռք կբերվի Սիրիայի քիմիական զինաթափման հարցի շուրջ:
Պան Գի Մունը հաստատել է, որ Սիրիայի իշխանություններից ստացել է նամակ, որում իշխանությունները պարտավորվել են հետևել կոնվենցիայի դրույթներին՝ մինչև այն ուժի մեջ կմտնի երկրի տարածքում
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_214011.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել