Lragir.am-ը գրում է.
Դորտմունդի Բորուսիան լրջորեն հետաքրքրված է Ռեալի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասով:
Bild պարբերականը, հղում անելով իտալական և իսպանական ԶԼՄ-ներին, տեղեկացնում է, որ գերմանական թիմի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 32-ամյա դարպասապահի հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից Կասիլյասը դարձել է Ռեալի պահեստային դարպասապահը՝ տեղը զիջելով Դիեգո Լոպեսին, ում ձեռք էր բերել Ժոզե Մոուրինյոն: Կարլո Անչելոտին նույնպես չի օգտագործում Կասիլյասին:
-Չեմ կարծում, որ Իկերը ցանկանում է հեռանալ,-հայտարարել է Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը,-Ես մտադիր եմ անձամբ քննարկել նրա հետ այս հարցը:
Նշենք, որ Բորուսիայի ներկայիս դարպասապահը Ռոման Վայդենֆելերն է, ում պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/sports/view/88194
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել