Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակ է հայտարարել Կոլորադո նահանգում՝ հեղեղումների պատճառով, ինչի զոհն է դարձել 3 մարդ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Հեղեղումների պատճառը եղել են հորդառատ անձրևները։ Մեկ մարդ զոհվել է Ջեյմսթաուն բնակավայրում՝ տան փլուզման հետևանքով, երկրորդը՝ Կոլորադո-Սփրինգսում, ևս մեկ մարդ խեղդվել է Բոուլդեր քաղաքում՝ փորձելով փրկել մի կնոջ։
Արտակարգ իրավիճակների ռեժիմը թույլ կտա տեղական վարչությանը դաշնային օգնություն ստանալ ջրհեղեղների դեմ պայքարի համար։ Բացի այդ, աշխատանքներին միացել են Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը, որը պետք է համակարգի վերականգնողական աշխատանքների ընթացքը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/13/colorado-obama/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել