Panorama.am-ը գրում է.
Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
qahana.am կայքից տեղեկանում ենք, որ Խաչվերացի տոնին հաճախակի տրվող հարցերից է` Խաչվերացը տխո՞ւր տոն է և մեռելների հետ կապ ունի: Այդ օրը չե՞ն ուրախանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ